ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ընտրողների ընդհանուր թիվը մարտի 3-ի դրությամբ 2 564 734-ն է

Ընտրողների ընդհանուր թիվը մարտի 3-ի դրությամբ 2 564 734-ն է
03.03.2017 | 17:18

Ոստիկանությունը հրապարակել է Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը մարտի 3-ի դրությամբ։
Ըստ Ընտրական օրենսգրքի, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրը, ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:


Այսօրվա դրությամբ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ԱԺ ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 564 հազար 734, ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը` 0, հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 0:

Դիտվել է՝ 1122

Մեկնաբանություններ